Այսօր` հունվարի 9-ին, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է: Նա  դարձավ 68 տարեկան: ՀԱԿ առաջնորդի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարեդարձն անցկացրել ընտանիքի հետ:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, բանասիրական գիտությունների դոկտոր է: Աշխատել է որպես գիտաշխատող, տիրապետում է մի շարք լեզուների, ավելի քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, նա Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է, ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը:  Լեւոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի եւ երեք թոռ։