Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 9-ին, ժամը 15.29-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ի մոտակայքում, փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 5 ավտոմեքենա:

Տեղադրություն




























