Հունվարի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում եղանակային վատ պայմանների պատճառով ավտոմեքենաները հայտնվել են արգելափակման մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.52-ին Ջաջուռ համայնքի տեխնիկայի օգնությամբ ձյան գերությունից ազատվել է 8 ավտոմեքենա:




























