Շվեյցարիայում բախվել են 2 գնացք, կան վիրավորներ։ Դեպքը պատահել է Գերմանիայի հետ սահմանի վրա գտնվող հայտնի Ռեյնի ջրվեժին հարող շվեցարական Նոյհաուզեն-ամ-Ռայնֆալ կոմունայի կայարանում։

Focus News համացանց պորտալը հաղորդում է, որ ոստիկանությունը հայտնել է 6 վիրավորների մասին, իսկ տարբեր լրատվամիջոցներ գրել են 30 տուժածների մասին։ 20 Minuten գերմանալեզու համացանց հրատակության տարբերակով՝ հոսպիտալացվել են 6 հոգի, իսկ ամենաքիչը 17 հոգի վիրավորվել են։

«Կան վիրավորներ։ Մենք չենք մեկնաբանում նրանց քանակն ու վնասվածքների աստիճանը»,- հայտարարել է Շաֆհաուզեն գավառի ոստիկանության AFP մամուլի քարտուղարը

20 Minuten-ը՝ վկայակոչելով ականատեսներից մեկին, գրել է այն մասին, որ դեպքի վայր են եկել նաեւ գերմանական շտապ օգնության մեքենաներ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն։