Հնդկաստանում խոշոր վթարը 25 մարդու կյանք է խլել։ Եւս 10 մարդ հոսպիտալացվել է։ Հաղորդվել է, որ զոհվածների թվում 11 հոգի երեխաներ են եղել։
Դեպքը պատահել է հունվարի 10-ի առավոտյան Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում՝ ալկոհոլային ազդեցության տակ գտնվող վարորդի մեղքով, որի բեռնատար մեքենայի մեջ 35 մարդ կար։ Մեքենան Աուրանգաբադի շրջանում շրջվել եւ ընկել է առվի մեջ։ Պատահարի մեղավորը՝ վարորդը, փախել է վթարի վայրից։
Մեքենայի մեջ գտնվում էին բերքահավաքից վերադարձող աշխատողներ, հաղորդում է «Նովիե Իզվեստյիա»-ն։ Կառավարությունը մտադիր է զոհվածների ընտանիքներին վճարել 50 հազար ռուփի (մոտ 900 դոլար):




























