Իրաքում հունվարի 10-ին մի շարք ահաբեկչությունների հետեւանքով 9 մարդ է զոհվել, հաղորդում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները։
Խուրիայի շրջանում ոստիակնական հաստատության մերձակայքում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում, ականապատված մեքենայի պայթյունի զոհ են դարձել 3 մարդ, եւս 11-ը վնասվածքներ են ստացել։ Մի քանի պայթուններ գրանցվել են Բաղդադից հյուսիս՝ Դիյալա նահանգում։Նրանք խլել են 6 իրաքցու կյանք, մոտ 10 հոգի վիրավորվել են, հայտնում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։
Ահաբեկչական խմբավորումներից եւ ոչ մեկը դեռ իր վրա չի վերցրել գրոհի պատասխանատվությունը։ Ըստ ուսումնասիրողների, բռնության նոր ալիքն առաջացել է ծայրահեղականների կողմից Իրաքում միջդավանական լարվածություն առաջացնելու փորձերից՝ առաջին հերթին շիաների եւ սուննիների միջեւ։




























