ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պարենային գների ինդեքսը համաշխարհային շուկայում 2012թ. նվազել է 7%-ով եւ կազմել 212 կետ:
Ինդեքսը նվազել է վերջին երեք ամիսների ընթացքում: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այն իջել էր 1,1%-ով եւ կազմել 209 կետ: Դա հացահատկի հիմնական տեսակների եւ բուսական յուղերի եւ ճարպերի համաշխարհային գների անկման արդյունքն էր: 2012թ. ինդեքսի նվազագույն նշանակությունը գրանցվել էր հունիսին՝ 200 կետ, հայտնում է «Ֆինմարկետը»:
2012թ. ամենաէականը շաքարի (17,1%), կաթնամթերքի (14,5%) եւ ձեթի (10,7%)գների ինդեքսի նվազումն էր: Նվազել էին նաեւ հացահատկային մշակաբույսերի (2,4%) եւ մսի (1,1%) գները:





























