Չինաստանում այսօր՝ հունվարի 10-ին, իրագործվել է 57-ամյա սերիական մարդասպան Չժան Յունմինի մահապատիժը: Նա որ միայն մասնատել է իր 10-ից ավելի զոհերին, այլեւ կերել նրանց միսը, իսկ մնացած մասը վաճառել, որի համար ստացել է «հրեշ-մարդակեր» մականունը:

Չինաստանի Կունմին քաղաքի դատարանը 2012 թվականի հուլիսին մարդասպանին մեղավոր է ճանաչել 11 մարդու սպանության մեջ:

The South China Morning Post պարբերականի տվյալներով՝ Չժան Յունմինը իր զոհերին կերել է, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը: Մոլագարի հեռտ նույն գյուղում ապրողների խոսքով՝ իրենք տեսել են, թե ինչպես է նա տնից դուրս բերել զոհերի ոսկորներով լի պոլիէթիլենե պայուսակները: Իսկ երբ ոստիկանները մտել են մարդակերի տուն, այնտեղ հայտնաբերել են հեղուկով լի շշեր, որոնցում հանցագործը պահել է զոհերի աչքերը:
Ոստիկանություն եկել են եզրակացության, որ մարդասպանը իր զոհերի միսը վաճառել է մոտակա շուկայում: Զոհերի մարմինների մի մասով նա կերակրել է իր երեք շներին, գրում է The New Straits Times-ը:

Նախկինում Չժան Յունմինն արդեն դատապարտվել է մարդասպանության համար, սակայն 1997-ին ազատ է արձակվել: