Պակիստանում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել. Քվետտա քաղաքում հզոր պայթյունից զոհվել է 15, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Պայթել է բազմամամրդ շուկայի մոտ կայանված մեքենայում գտնվող ռումբը:
Նախնական տվյալներով՝ ծայրահեղականների նպատակը եղել է Պակիստանի բանակի մոտակայքում գտնվող անցակետը: Պայթյունի հզորությունը կազմել է շուրջ 20 կգ տրոտիլային համարժեք, հաղորդում է «Կոմսոմոսկայա պրավդան»:
Քվետտան գտնվում է Պակիստանի ամենաանհանգիստ շրջաններից մեկում՝ Բելուջիստանում: Այստեղ են կենտրոնացած բազմաթիվ անջատողականներ, «Ալ Կաիդայի» գրոհայիններ:




























