Եվրահանձնաժողովը ԵՄ մի շարք երկրների եւ Շվեյցարիայի հետ համատեղ երրորդ երկրներում եւ ԵՄ հարեւան երկրներում, այդ թվում Հայաստանում ժողովրդավարության աջակցության հիմնադրամ է ստեղծել:

Ինչպես հայտնում է Բրյուսելի EUobserver ինտերնետ-թերթը, հիմնադրամի ֆինանսավորման սկզբնական ծավալը, որն արդեն սկսել է իր գործունեությունը, կազմում է 14,2 մլն եվրո: Սպասվում է, որ մոտակա երեք տարիներին Եվրահանձնաժողովը հիմնադրամին կհատկացնի եւս 10 մլն եվրո:

Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը նախատեսված է լրագրողներին, բլոգերներին, հասարակական կազմակերպություններին, նաեւ քաղաքական շարժումներին (այդ թվում արտաքսման մեջ գտնվող) ֆինանսական դրամաշնորհների տրամադրելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիմնադրամը նպատակ ունի աջակցել ժողովրդավարական շարժումներին Ալժիրում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Եգիպտոսում, Վրաստանում, Հորդանանում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկկոյում, Մոլդովայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Պաղեստինում: