Գլենդելի 48-ամյա բնակիչը չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքը, ըստ որի հունվարի 7 –ին չորս անգամ կրակել է բժիշկ Արամ Հակոբյանի վրա: Իրա Գերագոսը ձերբակալվել էր հրազենի կիրառմամբ մահափորձի կասկածանքով, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Կրակոցների ժամանակ Հակոբյանը չորս հրազենային վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել է: Ոստիկանությունը պնդում է, որ Հակոբյանը հանդիպել է Գերագոսի նախկին կնոջ հետ:
Գերագոսը նաեւ փորձել է թաքնվել ոստիկանությունից, սակայն ի վերջո ձերբակալվել է: Նրա մեքենայում հայտնաբերվել է երկու ատրճանակ եւ զինամթերք: Գործով դատալսումները նախատեսված են հունվարի 30-ին:




























