Այսօր` հունվարի 10-ին հերթական ինքնասպանությունն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում: NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին Գյումրու Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում գտել են 26-ամյա բնակչի դին: Վերջինս ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Առայժմ պատճառների մասին լուրեր չկան: Միայն մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդը նախկինում դատված է եղել: