Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր՝ հունվարի 10-ին, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ է նշանակել գրավի դիմաց ազատ արձակված ՆԳՆ նախկին պաշտոնյա Թենգիզ Գունավային: Վերջինս ՆԳՆ գլխավոր տեսչության նախկին պետն է:
Այն բանի հետո, երբ Վրաստանում իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան, Գունավայի դեմ երկու քրեական գործ հարուցվեց: Նա երկու անգամ կալանավորվել է եւ գրավի դիմաց ազատ արձակվել: Գունավան մեղադրվում է թմիամիջոցներ եւ հրազեն պահելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները գերազանցելու եւ պետական ունեցվածքը յուրացնելու մեջ:
«Այն ժամանակ, երբ Գունավան աշխատում էր Սամեգրելոյի տարածաշրջանում, այստեղ քրեական աշխարհի դեմ հաջող պայքարի արդյունքում կարգուկանոն էր տիրում: Ամբողջովին արմատախիլ էր արվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, գողությունը եւ այլն: Ես նրան ճանաչում եմ որպես 2008 թվականի պատերազմի հերոսի»,-հայտարարել է Սահակաշվիլին, հավելելով, որ կառավարությունը ազատ է արձակում ռուսական լրտեսներին, իսկ պատերազմի հերոսների համար խնդիրներ է ստեղծում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:





























