Վենեսուելայի արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարի հետեւանքով 11 մարդ զոհվել եւ 75-ը վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել Սուլիա եւ Լարա քաղաքների միջեւ` Վենեսուելայի մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա:
Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է ճանապարհին կանգնած բեռնատարին: Այնուհետեւ նրանց են բախվել եւս մեկ ավտոբուս, երեք թեթեւ մարդատար ավտոմեքենա ու մեկ բեռնատար, հայտնում է ՆՏՎ-ն: Ըստ նախնական վարկածի` մառախուղի պատճառով մայրուղու վատ տեսանելի հատվածում բեռնատարի վարորդը արգելակել է մեքենան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վենեսուելայի Ultimas noticias թերթը հայտնում է, որ ավտոբուսում Չավեսին աջակցող հանրահավաքին մասնակցելու շտապող ուսուցիչներ են եղել:
Վթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում:




























