Նյու Յորքում 90 մարդու կյանք խլած նավաբեկության պատճառը նավի տեխնիկական անսարքությունն է եղել։ Այդ մասին հարցաքննության ընթացքում հայտնել է 36-ամյա նավապետ Ջեյսոն Ռեյմերը։
Հարցաքննությունը շարունակվել է մոտ երեք ժամ, այն վարել են ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային վարչության աշխատակիցները։
Ռեյմերի խոսքով՝ խարիսխ գցելիս նավը հետընթաց չի կարողացել կատարել, հավանաբար, շարժիչները չեն գործել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, Seastreak ընկերության 321 ուղեւոր տեղափոխող «Ուոլ-սթրիթ» նավը, որը Նյու ջերսիից Նյու Յորք էր ժամանել, հունվարի 9-ին՝ առավոտյան պիկ ժամին, Մանհեթան թաղամասում բախվել էր հենասյուներից մեկին։ Նավի խարիսխ գցելու ժամանակ ուղեւորներն ուժեղ հարված են զգացել, շատերը տեղերից մի քանի մետր թռել են:
Բժիշկները հայտնել են, որ նրանց մեծամասնությունն ստացել է գլխի եւ պարանոցի վնասվածքներ: Երկու մարդ մինչ այժմ օրհասական վիճակում են:
Նավապետի եւ անձնակազմի մյուս չորս անդամների արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստը բացասական արդյունք էր ցույց տվել:




























