ՉԺՀ հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգի Շուանյաշան քաղաքում ծառայողական ավտոբուս է պայթել։ Պայթյունի արդյունքում յոթ մարդ զոհվել, քսանը վնասվածքներ են ստացել։

«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ «Չժունսին»  ածխային ընկերությանը պատկանող ավտոբուսը ձեռնարկության աշխատակիցների էր տեղափոխում։

Առայժմ անհայտ պատճառով առավոտյան ժամը 6.30-ին ավտոբուսը պայթել է։ Պայթյունից վնասվել է նաեւ ճանապարհի հանդիպակաց գոտով ընթացող միկրոավտոբուսը։

Ավտոբուսի ուղեւորների ճշգրիտ թիվը հայտնի չէ, գրում է «ՌԻԱ Նովոստին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ոստիկանությունը ճշտում է պայթյունի պատճառները։