Բրիտանիայի աշխատանքի նախարար Մեթյու Հենքոքը քնած մնալու պատճառով ուշացել է հացազրույցից, որի ժամանակ պետք է երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու խորհուրդներ տար։
Նախարարի մասնակցությամբ հաղորդումը ուղիղ եթերով պետք է հեռարձակվեր բրիտանական հայտնի ITV հեռուստաալիքով։
The Daily Mail թերթը գրում է, որ եթերը պետք է սկսվեր առավոտյան ժամը 6:40-ին։ Հեռուստաալիքը նախարարի հետեւից ծառայողղական մեքենա է ուղարկել՝ անձնական վարորդով։ Սակայն, Հենքոքի խոսքով, ինքը մեկ րոպե ուշացած է հասել, եւ իրեն եթեր չեն թողել։ Ուշացումը նախարարը հիմնավորել է ժամանակին չարթնանալով, հայտնում է lenta.ru-ն։
«Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխատանքի պետք է ժամանակին գալ, այլապես հետեւանքներն անխուսափելի են։ Սեփական փորձից գիտեմ», - Twitter-ում գրել է նախարարը։




























