Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան «Ջեքսոնվիլ» ատոմային սուզանավը բախվել է ձկնորսական մի նավի:
ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ղեկավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ սուզանավը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, բացի պերսիկոպներից մեկի վնասվածքից: Նավը, որին բախվել է ամերիկյան սուզանավը, հնարավոր է, ձկնորսական է եղել, հաղորդում է РСН-ն:
Ամերիկյան զինվորականները վստահեցրել են, որ սուզանավի ռեակտորի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:





























