Հունվարի 10-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ  եւ հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչեւ հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը եւ օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան`  պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987 թ. ծնված  Ազատուհի Պ.-ն է:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: