Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

"Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ"   պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ

բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում,

գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր),

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),

բ) երկու լուսանկար 3x4 չափսի,

գ) աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),

է) տեղեկանք  մշտական բնակության վայրից,

ը) գիտությունների դոկտորի աստիճանը եւ պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ: