Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին 25 հազար լարի (15 հազար դոլար) գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հունվարի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն այդ մասին վճիռ է կայացրել:
Նախօրեին նույն դատարանը Օքրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել էր 10 հազար լարիով (6 հազար դոլար): Սակայն Օքրուաշվիլին շարունակում էր մնալ բանտում` սպասելով այսօրվա նիստին:
Հունվարի 11-ի նիստում Օքրուաշվիլիին գրավի դիմաց ազատելու միջնորդությամբ հանդես էր եկել Գլխավոր դատախազությունը: Այն աջակցել էին փաստաբանները եւ տուժած կողմը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Օքրուաշվիլիի գործերով դատական գործընթացները կշարունակվեն հունվարին:





























