Ռուսաստանում ներգաղթյալներին թույլ են տվել փաստաթղթերի համար լուսանկարվելիս չհանել գլխարկները, այդ թվում հիջաբները, որոնք չեն փակում դեմքի օվալը:
Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Հրամանից բխում է, որ այդ թույլտվությունը այն ներգաղթյալների համար է, ում կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս օտարների առաջ ներկայանալ առանց գլխարկի:
Ըստ այդ հրամանի, ներգաղթյալներին թույլ է տրվում լուսանկարվել նաեւ ակնոցներով, այդ թվում սեւ: Հատկանշական է, որ վերնահագուստով եւ շարֆով, որը ծածկում է ծնոտը, լուսանկարվելն արգելվում է:





























