Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչի քաղաքում 10-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Բ.-ն գնացքի տակ է նետվել, երբ իմացել է, որ հղի է: Նրա գրպանից գրություն են գտել, որտեղ նա սեր է խոստովանել ոմն Եվգենիի եւ հրաժեշտ տվել ծնողներին:

Գիշերը ժամը 1-ին ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Օտրադո-Կուբանսկայա-Գուլկեւիչի երկաթուղու 1600 կմ-ին, Ադլեր-Ռոստով ուղեւորատար գնացքի տակ է ընկել մի աղջիկ: Այս մասին Life News-ին հայտնել են ոստիկանության համապատասխան բաժանմունքից:

Մեքենավարը արտակարգ արգելակում է կիրառել, բայց քանի որ հեռավորությունը փոքր է եղել, դժբախտությունից խուսափել չի հաջողվել: Մեքենավարի խոսքով՝ աղջիկն ինքն է նետվել գնացքի տակ, քանի որ նրա կողքին ոչ ոք այդ պահին չի եղել, իսկ նա տեսել է մոտեցող գնացքը:

Աղջկա ծնողները քննիչներին պատմել են, որ բառացիորեն մեկ օր առաջ իրենց դուստրը փախել է տնից, բայց նրան գտել են քաղաքից ոչ հեռու եւ տուն բերել: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ փախուստի անհաջող փորձից հետո նա նման քայլի կդիմի:

Գուլկեւիչի քաղաքի թիվ 3 պրոցում մինչ օրս չեն կարողանում հավատալ, որ իրենց լավագույն աշակերտուհիներից մեկն ինքնասպան է եղել սիրո պատճառով: Ուսուցիչները պատմել են, որ աղջիկը բոլորի կողմից սիրված է եղել եւ հետաքրքրվում էր գրականությամբ: Ըստ ամենայնի, որ աշակերտուհու ծնողները, ոչ ուսուցիչները չեն իմացել նրա սիրո մասին: Լուրը, որ նա հղի է եղել, անսպասելի է եղել ծնողների համար: