NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Դավիթ Մալյան փողոցի 13 շենքի բնակիչ է: Վերջինս ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է հոր հետ, հարվածել 82-ամյա հոր գլխին: Հայրն էլ վրդովված ձեռքին եղած դանակով հարվածել հարբած որդու որովայնին: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արդեն մահացած է եղել: Նշենք, որ որդին 55 տարեկան է:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատելով դեպքը` հայտնել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 18:00-ի ահմաններում Գրիգոր Լուսավորիչ  հիվանդանոց է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ, ով  ճանապարհին  մահացել է:  Առկա տվյալներով, մահացածը Նոր Նորքի Դավիթ Մալյան փողոցի շենքերից  մեկի բնակիչ  է: