Պարզվել է այսօր՝ հունվարի 11-ին, Տավուշի մարզի ջրամբարն ընկած մեքենայում գտնվող անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, Ջրամբարից դուրս բերված «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՏ 790 համարանիշի ավտոմեքենան վարել է Այգեպար գյուղի բնակիչ 29-ամյա Պավել Վիրաբյանը, ով Բերդ-Այգեպար ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել Տավուշի ջրամբարի մեջ:
Մեքենայում եղել է նաեւ վարորդ Պավել Վիրաբյանի 3-ամյա որդին: Մեքենան ընկնելու պահին հայրը կարողացել է դուրս բերել իրեն եւ երեխային սուզվող մեքենայի սրահից:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի աշխատակիցները:




























