Հունաստանի խորհրդարանն աջակցել է հարկերը խստացնող օրինագիծը: Փաստաթղթի օգտին քվեարկել են 300 խորհրդարանականներից 163-ը:
Reuters-ը հաղորդում է, որ ընդունված օրինագիծը հարկերի առավելագույն ՝42% դրույքաչափ է սահմանել այն քաղաքացիների նկատմամբ, որոնց եկամուտը տարեկան 42 հազար եվրո եւ ավելի է: Ավելի վաղ հարկերի առավելագույն 45% դրույքաչափը նախատեսված էր այն անձանց համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում էր 100 հազար եվրոն: Փաստաթուղթը նվազեցնում է պետծառայողների եւ թոշակառուների հարկերը, որոնց տարեկան եկամուտը 25 հազար եվրոյից պակաս է, հայտնում է KM.RU-ն:
Ըստ օրինագիծը մշակողների հաշվարկի` հարկային բարեփոխումը թույլ կտա 2,3 միլիարդ եվրոյով ավելացնել Հունաստանի բյուջեի տարեկան եկամուտները: Բյուջեի եկամտի ավելացումը այն կարեւորագույն պայմաններից է, որն արտասահմանյան վարկատուներն առաջադրել էին Հունաստանին:





























