Հունվարի 11-ին, ժամը 23.50-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Բեյրութի փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինիս վարորդը, «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: