Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման շրջանակներում նախատեսվում է նրա բանտախցում հեռուստացույց տեղադրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օջալանի փաստաբանների բազմաթիվ դիմումներից հետո Իմարլը կղզու բանտի որոշ պաշտոնյաներից բաղկացած խորհուրդը պետք է որոշում կայացնի Օջալանին հեռուստացույց տրամադրելու պահանջը։ Նշվում է, որ դրական եզրահանգման դեպքում Օջալանի փաստաբանները պետք է բանտի հաշվեհամարին փոխանցեն հեռուստացույցի գումարը, իսկ հեռուստացույցն ստանալուց հետո Օջալանը պարտավոր կլինի անձամբ վճարել դրա ծախսած հոսանքի գումարը։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։





























