Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի 65-ամյակը լրացավ 2012թ. հունվարի 11-ին։ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ դատավոր Նունիկ Պողոսյանին պարգեւատրեց Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով եւ հուշանվեր ժամացույցով։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արդարադատության խորհուրդը, 2013 թվականի հունվարի 9-ին Խորհրդի նիստում, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցնելու վերաբերյալ հարցը, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 2-րդ կետով եւ 5-րդ մասով, որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահին` 2013 թվականի հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։






























