Այսօր` հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 16:27-ին ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ի հատվածում՝ Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին բախվել են «Օպել» մակնիշի 34 ՍՏ 563 համարանիշի եւ «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի մեքենան վարել է Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանը, իսկ «ԳԱԶ 3110»-ը՝ Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանը:
Վթարի հետեւանքով վարորդներն ու 5 ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները եւ ԱԻՆ Արագածոտնի մարզի փրկարարական խումբը` 1 մարտական հաշվարկով:





























