Դոնի Ռոստովում հարբած տղամարդը վնասվածքային զենքից կրակ է բացել երթուղային տաքսու վրա, այն բանի համար, որ այն անցել է իր կանգառով։Վարորդն ու նրա 16-ամյա տղան ծանր վիրավորվել են, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
35-ամյա տեղացի բնակիչը, որը հարբել էր մասնավոր պահակի ուսումն ավարտելու կապակցությամբ, կրակել է երթուղայինի եւ նրա տղայի վրա այն բանի համար, որ վարորդն անցել էր այն հատվածն, որտեղ պետք է կանգներ։ Նա Steyr տեսակի ատրճանակից կրակել է ամենաքիչը 9 անգամ, հաղորդում է ՌԲԿ-ն
Դրանից հետո նորեկ պահակը փորձել է փախնել հանցագործության վայրից, սակայն կալանավորվել է ոստիկանության կողմից։





























