Բաքվից Վրաստան նավթահումք տեղափոխող գնացքի 40 ցիստեռնից յոթը հունվարի 13-ին դուրս են եկել ռելսերից` Ադրբեջանի Փիրասաատ կայարանում: Երեք ցիստեռն, յուրաքանչյուրը 60 տոննա տարողությամբ, շրջվել են:
Մոտ հազար քմ տարածքի վրա թափված նավթը բռնկվել է: Հրդեհը հաջողվել է մարել միայն հինգ ժամ անց:Ըստ տեղական լրատվամիջոցների` տուժածներ չկան, ներկայումս հետաքննություն է կատարվում:





























