Հունվարի 13-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Փակ են  Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Միրագ-Ճարճակիս (Դերեկ), Սարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Շիրակի մարզի Զարիշատ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ափնա, Շենավան եւ Ծաղկաշեն, Շիրակի մարզի Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: