Վրաստանում քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց հունվարի 13-ի առավոտյան բաց են թողել բանտերից:Ընդհանուր առմամբ որպես քաղաբանտարկյալ ազատ է արձակվել 190  մարդ: Նրանց թվում են Կոբա Օտանաձեն, Լեվան Ամիրիձեն եւ Շոթա Գորգիաշվիլին, որոնք ձերբակալվել էին Մուխրովանսկի գործով, բիզնեսմեն Բակուր Կիգուրաձեն, ով մեղադրվել էր լրտեսության մեջ եւ այլն:

Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել նախօրեին: Ըստ տվյալների, օրենքը կվերաբերի 17 000 դատապարտյալների: Բանտերը կլքիմոտ 3000 մարդ, հաղորդում է  «Գրուզիա  Online»-ը: