Մոսկվան անհնար է համարում քաղաքական դաշտից Սիրիայի նախագահի հեռացումը երկրում հակամարտող ուժերի երկխոսության համար պայման համարելը: Այդ մասին հայտարերել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Ժնեւում կայացած եռակողմ հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի դիվանագետների եւ ՄԱԿ-ի եւ ԱՊԼ հատուկ բանագնացի միջեւ:
«Մեր գործընկերները համոզված են, որ որպես նախապայման պետք է քաղաքական գործընթացից հեռացնել Բաշար Ասադին: Դա արդեն նախապայման է, որը չկա ժնեւյան կոմունիկյեում եւ որն անհնար է իրականացնել, քանի որ դա որեւէ մեկից կախված չէ»,-ասել է Լավրովն ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























