Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված  Արամայիս Կ.-ն, որը ս/թ հունվարի 11-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արամայիս Կ.-ն կալանավորված է: