Ճապոնիայում հունվարի 14-ին ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել է ավելի քան 400 ներքին չվերթ: Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանի ցամաքային ծառայությունները չեն հասցնում մաքրել թռիչքուղին, ինչի հետեւանքով դրանցից չորսից երկուսը փակել են:
Ձյան տեղումները հանգեցրել են Ճապոնիայի կենտրոնական եւ հյուսիսարեւմտյան հատվածների օդային հաղորդակցման լուրջ խախտումների: Ընդհատումներով են աշխատում Սենդայ եւ Հիրոսիմա քաղաքների օդանավակայանները:
Միջազգային չվերթներն առայժմ չեն հետաձգվել, սակայն Տոկիոյի «Նարիտա» օդանավակայանում մաքրման համար ժամանակավորապես փակել են երկու թռիչքուղիներից մեկը:
Ձյան տեղումների պատճառով դադարեցվել է Ճապոնիայի արագընթաց ամենալարված մայրուղիների մեկի «Տյուոյի» երթեւեկությունը, որը Տոկիոն կապում է Նագոյային:
Հետաձգվել է բոլոր ուղեւորատար նավերի, ինչպես նաեւ քաղաքամերձ գնացքների երթեւեկությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայում անբարենպաստ եղանակը ավելի են վատացնում ուժեղ քամիները, որոնց արագությունը հասնում է 45մ/վրկ.-ի: Իրաբու կղզու մոտ գտնվող հարավային Օկինավա նահանգում ծանծաղուտի մեջ է խրվել Մոնղոլիայի դրոշով տանկերը` Մյանմարի յոթ քաղաքացուց բաղկացած անձնակազմով: Հինգը փրկվել են, մեկը` զոհվել, մեկն էլ` անհետ կորել:





























