Հունվարի 11-ին, 12-ին եւ 13-ին Շիրակի մարզի Հողմիկ գյուղի մի քանի բնակելի տներում տեղի են ունեցել փլուզումներ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 14-ին, ժամը 12.38-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, հունվարի 11-ի փլուզվել է Շիրակի մարզի Հողմիկ գյուղի 2-րդ փողոցի թիվ 10 տան անասնագոմի պատը` 30 քմ եւ տանիքը` 84 քմ ընդհանուր մակերեսով: Հունվարի 12-ին փլուզվել է 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան տանիքը` 66 քմ եւ պատը` 33 քմ ընդհանուր մակերեսով: Հունվարի 13-ին փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 1 տան տանիքը` 160 քմ ընդհանուր մակերեսով: Դեպքի վայր է մեկնել 2 հրշեջ-փրկարար: Տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ հետագա փլուզման վտանգ չկա: