Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը դուրս է եկել «Օբորոնպրոմի» տնօրենների խորհրդի կազմից: Ընկերության բաժնետերերի այսօր՝ հունվարի 14-ին տեղի ունեցած ժողովում հաստատվել է խորհրդի նոր կազմը, ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Ընկերության տնօրենների խորհրդի ինը թեկնածուներից 6-ը վերընտրվել են: Խորհդում իրենց տեղերը պահպանել են «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, նրա տեղակալ Վլադիմիր Արտյակովը, «Օբորոնպրոմ» միացյալ ավիաշինարարական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Լելիկովը, «Ռոստեխի» կորպորատիվ ընթացակարգերի եւ ունեցվածքի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Լիտվինը, Թաթարստանի հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը եւ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, «Օբորոնպրոմի» տնօրենների խորհրդում ընտրվել են նաեւ «Կենտրոնական աէրոդինամիկական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Բորիս Ալյոշինը, «Օբորոնպրոմի» գլխավոր տնօրենի խորհրդական Սերգեյ Նեդորոսլեւը եւ կառավարության ռազմաարդյունաբերության հանձնաժողովի անդամ Իվար Խարչենկոն: Նրանք այդ պաշտոնում փոխարինել են Միխայիլ Պողոսյանին, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միխեեւին եւ «Ռոստեխի» իրավական դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Կուդաշկինին: