Երեւանի Սեվակի փողոցի թիվ 13/4 տան բնակիչ` 47-ամյա Մ. Մարտիրոսյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել է տանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 14-ին, ժամը 16.49-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են դուռը, իսկ «1-03» ծառայության աշխատակիցները հիվանդին տեղափոխել են Մարաշի նյարդաբանական դիսպանսեր:





























