Հարազատ որդուն սպանելու մեջ մեղադրվող կինը քննիչներին պատմել է, թե ինչու է գնացել նման սարսափելի քայլի: Բանից պարզվում է, որ երեխան խանգարել է նրան աղոթել եւ նա որոշել է վերացնել այդ «խոչընդոտը»:

Քննիչների խոսքով՝ մեղադրյալը պատմել է, որ որդուն սպանելու օրն ինքը պատրաստվել է երեկոյան աղոթքի: Այդ ժամանակ երեխան քնած է եղել, բայց աղոթքի ժամանակ երեխան արթնացել է եւ խախտել կնոջ «հոգեկան հավասարակշռությունը»:

Նա վերցրել է երեխային, տարել լճի մոտ եւ սպանել նրան, հաղորդում է НТВ-ն:

Նախորդ տարվա նոյեմբերին կատարված երեխայի դաժան սպանությունը ցնցել է ողջ Նիժեգորոդի երկրամասը: Մայրը պարզապես կացնահարել է սեփական որդուն, որից հետո նրա մարմինը նետել է լիճը: Ոստիկանությունում նա հայտարարել է, որ նման քայլի է գնացել ամուսնու նկատմամբ վրեժից դրդված, քանի որ ամուսինների միջեւ հաճախ են կոնֆլիկտներ եղել:

Ինքը՝ ամուսինը հայտնել է, որ իր կինն ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ է եւ պատրաստվում էր աշխարհի վերջին: