Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության վարչության հերթական նիստը՝ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

ՕԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության վարչությունը քննարկել եւ  հավանության է արժանացրել 2013թ. նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության ձեւաչափը եւ քարոզարշավի աշխատանքների  կազմակերպման հետ կապված հարցերը:

Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:

Նիստում լայն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների: