Թուրքիայի տարածքում, Սիրիայի հետ սահմանին տեղակայվելիք Patriot զենիթահրթիռային համալիրները մարտական հերթապահության կդրվեն փետրվարի սկզբին: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Մենք հույս ունենք, որ Patriot զենիթահրթիռային համալիրները մարտական հերթապահությունը կսկսեն փետրվարի սկզբին, եթե ոչ ավելի շուտ»,-ասել է նա: Լունգեսկուն հիշեցրել է, որ Patriot զենիթահրթիռային համալիրների Թուրքիայի հարավում տեղակայելու աշխատանքները կատարվում են հունվարի սկզբից եւ կտեւեն եւս մի քանի շաբաթ:
Patriot զենիթահրթիռային համալիրներն, ըստ պաշտոնական ձեւակերպման, կոչված են «պաշտպանել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերոջը Սիրիայի կողմից հնարավոր սպառնալիքներից»: Դրանք ծովով Թուրքիա են ուղարկում ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան, ԱՄՆ-ն ու Նիդերլանդները:
Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», բացի այդ, Թուրքիայի տարածքում են գտնվում հարյուրավոր ամերիկացի, գերմանացի եւ հոլանդացի զինվորականներ, որոնք պիտի օժանդակեն Patriot-ների տեղակայման եւ գործարկման հարցում:
Հոլանդական Patriot-ները Թուրքիա կհասնեն հունվարի 22-ին:





























