Կահիրեի մերձակա Էլ Բադրաշին քաղաքի մոտ գնացքը դուրս է եկել երկաթգծերից.զոհվել է առնվազն 19 մարդ, տուժել` 107-ը: Գնացքը նորակոչիկներին Վերին Եգիպտոսից տանում էր Կահիրե` ծառայության վայր:

Վագոններում գտնվել են 1,3 հազար ապագա զինծառայողներ, հայտնում է «Ռոսբալտը»:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարական ծառայությունները: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում:

Եգիպտոսը ճանապարհներին անվտանգության ցածր մակարդակ ունեցող երկիր է: 2012թ. նոյեմբերին մոտավորապես 50 մարդ, հիմնականում երեխաներ, զոհվել էին  գնացքի եւ դպրոցական ավտոբուսի բախումից։