Հունվարի 14-ին, ժամը 21:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 16--րդ շենքի 31-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 74-ամյա Ռիմա Նիկոլյանի դին:



























