Հունվարի 14-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի երկու բնակիչ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:


























