Հունվարի 14-ին, ժամը 10.45-ին, «Միցուբիշի Չարյոտ Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























