Հունվարի 14-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Բերդավան-Կողբ ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-3105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























