Այն ուղին, որ անցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չկա մյուս թեկնածուների ակտիվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բացի Սերժ Սարգսյանից նախագահի նշանակալի թեկնածուներ կարելի է համարել երեք մարդու՝ «Ժառանգություն» կուսակցության առաջոնդր Րաֆֆի Հովհաննիսյանին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ «Ազգային ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանին:

«Հայաստանը կանգնած է պատերազմի սպառնալիքի առջեւ, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը արցախյան պատերազմի տարիներին ապացուցել է, որ ինքը ոչ միայն փորձառու զինվորական է, այլեւ խելացի կազմակերպիչ: Հենց այդպիսի համադրումն է ներկա պայմաններում առավել օգտակար Հայաստանի համար: Իսկ հետպատերազմյան շրջանում նա զբաղեցրել է պաշտոններ, ամեն անգամ արդարացնելով իր նշանակումը»,-ընդգծել է իշխող ուժը ներկայացնող պատգամավորը: