Ռուսաստանցի կապի ռազմական մասնագետները լեռնային տեղանքի պայմաններում բաժանորդների միջեւ տվյալների փոխանակման կազմակերպման պրակտիկ գործողություններ են մշակել:

Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2012թ. Հարավային զինվորական օկրուգի զորքերի վերազինման ծրագրի շրջանակում իրականացված փորձարկումների ժամանակ գործարկվել են «ԿԱՄԱԶ –43114»-ի եւ «БТР-80» ռազմական տեխնիկայի վրա տեղակայված ժամանակակից ռադիոկայաններ:

Ռադիոփորձարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր տեսակի ռազմական գործողությունների ժամանակ բաժանորդների միջեւ տվյալների փոխանակման անընդհատությանն ուղղված գործողություններին:

Նոր կառավարման համակարգի շնորհիվ հնարավոր է դարձել մինչեւ  30%-ով կրճատել կապավորների նախապատրաստության ժամանակը: Նոր տեխնիկայի շնորհիվ կրկնակի բարելավվել է կապի որակն ու մեծացել հեռավորությունը: